ՆորություններՍպորտ

Խենթություն․ Ադամյանն ու ընկերները 90+8 րոպեին կորզեցին հաղթանակը Քյոլնի դեմ խաղում

Մեկնարկեց Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրը։ «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հոֆենհայմին»։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մնացել էր հյուրերի պահեստային նստարանին։ Հանդիպման 34-րդ րոպեին «Քյոլնի» հարձակվող Ջոն Կորդոբան առաջ մղեց տանտերերին։

Երկրորդ կեսի մեկնարկում Սարգիս Ադամյանը մտավ փոխարինման ու վայրկյաններ անց արդարացրեց մարզչի կայացրած որոշումը։ Սեբաստիան Ռյուդիի գերազանց փոխանցումից հետո Ադամյանը առաջին հպումով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Սարգիս Ադամյանը 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար։ Մրցավարը VAR համակարգի օգնությամբ նայեց դրվագը ու նշանակեց 11-մետրանոց։ 90+8 րոպեին այն անվրեպ իրացրեց Յուրգեն Լոկադիան։

«Հոֆենհայմը» ֆանտաստիկ հաղթանակ է տանում ու միավորների քանակը հասցնում է 19-ի։ Նրանք վաստակած 20 միավորով երկրորդն են մրցաշարային աղյուսակում։

armsport.am

Ավելին
Back to top button
Close