ՄիջազգայինՆորություններ

Կրեմլի մոտ «ՍՏՈՊ ԳՈՒԼԱԳ» գրությամբ մեծ պաստառ են պարզել

«Դեկոմունիզացիա» նախագծի եւ Pussy Riot խմբի մասնակիցները Կրեմլի մոտ՝ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, «ՍՏՈՊ ԳՈՒԼԱԳ» գրությամբ մեծ պաստառ են պարզել, տեղեկացնում է svoboda.org-ը:

Պաստառի վրա նաեւ «Մոսկովյան գործով» մեղադրվող անձանց դիմանկարներն են եղել՝ Ազատ Միֆթախովի, Յուրի Դմիտրիեւի, Անաստասիա Շեւչենկոյի եւ Աննա Պավլիկովայի:

Ակտիվիստները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները եւ քաղաքական գործերի կեղծումների հետ առնչություն ունեցող պաշտոնատար անձանց  լյուստրացիա իրականացնել:

svoboda.org

Ավելին
Back to top button
Close