ՄիջազգայինՆորություններ

ՌԴ «Զինվորների մայրերի կոմիտեի» ղեկավարին պաշտոնանկ են արել բանակում «դեդովշչինայի» մասին խոսքերից հետո

Ռուսաստանի «Զինվորների մայրերի կոմիտեի» ղեկավար Ֆլերա Սալիխովսկայային թոշակի են ուղարկել՝ ազատելով նրան այն պաշտոնից, որը զբաղեցնում էր 1989թ.-ից սկսած, հայտնում է ntv.ru-ն:

Պաշտոնանկության պատճառ է դարձել Անդրբայկալում տեղի ունեցած ողբերգության (երբ ժամկետային զինծառայող Ռամիլ Շամսուտդինովը գնդակահարեց իր 8 ծառայակիցներին) մասին հայտարարությունը, նշել է կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կուրոչկինը:

Նրա խոսքերով՝ կոմիտեում չեն ընդունում Սալիխովսկայայի  արտահայտած այն տեսակետը, որ Շամսուտդինովը մարդկանց սպանել է համացանցի եւ համակարգչային խաղերի ազդեցության ներքո:

Կուրոչկինն ընդգծել է, որ Սալիխովսկայան այժմ իրավունք չունի կազմակերպության անունից հայտարարություն անել:

Ավելի վաղ «Զինվորների մայրերի կոմիտեի» ղեկավար Ֆլերա Սալիխովսկայան  հայտարարել էր, որ «համացանցն անհրաժեշտ է փակել», եւ նշել, որ տղան չի կարողացել տանել ծառայակիցների հետ կոնֆլիկտները: Ընդունելով Ռուսաստանի զորամասերում «դեդովշչինայի» փաստերը, Սալիխովսկայան ընդգծել է, որ այդ երեւույթը մեծ մասամբ առնչվում է պայմանագրային զինծառայողների՝ ժամկետային զինվորականներից կատարվող շորթումներին:

Հիշեցնենք, որ Անդրբայկալի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Ռամիլ Շամսուտդինովը կրակ էր բացել ծառայակիցների ուղղությամբ: Զոհվել էր 8 զինծառայող, 2-ը վիրավորվել էին:

ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ողբերգության պատճառ է եղել անձնական կոնֆլիկտը եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունը:

Աղբյուր՝ ntv.ru

Ավելին
Back to top button
Close