ՆորություններՍպորտ

Արթուր Վանեցյանը խոսել է իրեն «սեւացնողներից»

«Օրակարգում ունեինք մեկ հարց ՝ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը, առաջադրվել է պարոն Խաշմանյանի թեկնածությունը, գործկոմի բոլոր անդամները կողմ են քվերակել եւ այս պահից նա հանդիսանում է հավաքականի գլխավոր մարզիչ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ազգային հավաքականի մարզչի նշանակման շուրջ ստեղծված աղմուկին։

«Իրականում որեւէ խնդիր չի եղել, երկրաշարժ չի եղել, ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ եւ սեւեռվեց հասարակական ուշադրությունը։ Եղել է իրավական կազուս, ՀՖՖ-ում կնշանակվի ծառայողական քննություն եւ համապատասխան մարդիկ կպատասխանեն այդ հարցին եւ համապատասխան վերաբերմունք կդրսեւորվի նրանց նկատմամբ»,-ասել է Վանեցյանը՝ պարզաբանելով, որ հունիսի 19-ին տեղի է ունեցել ՀՖՖ ընդհանուր ժողովը, հաստատվել է նոր կանոնադրությունը, որով գլխավոր մարզչի նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին։ Հունիսի 26 — ին որոշումն ընդունվել է ընդհանուր ժողովի կողմից, որից հետո որոշումը պետք է մուտքագրվեր պետռեգիստրում, որպեսզի ստանար պետական գրանցում։

«Ինչ- ինչ պատճառներով մուտքագրվել է հոկտեմբերի 25 –ին եւ 10 աշխատանքային օր է պահանջվում, որ ԱՆ պետռեգիստրում այն գրանցվի։ ֆորմալ առումով ժամկետը լրանում է վաղը»։ ՀՖՖ աշխատակազմը չի տեղեկացրել իրեն այդ մասին եւ փաստորեն, եղել է տեխնիկական հարց, պարզապես համապատասխան աշխատակիցը փորձել է ավելորդ խոսակցությունից խուսափել։

«Փաստինֆո»

Ավելին
Back to top button
Close