Նորություններ

«Եթե մարդը կարողանում է 3-4 ամսվա ընթացքում 2 գեներալի կոչում ստանալ, սրանով արդեն ամեն ինչ ասված է». Քոչարյանի պաշտպանը՝ Արթուր Դավթյանի մասին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ բողոքարկելու են գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության որոշման մերժման  դեմ:

«Ինձ համար սպասելի էր, ես համոզված էի, որ մերժելու է, որովհետև ես իմ կաշվի վրա զգացի իր մասնագիտական գիտելիքների խորը պակասը, ես փորձում էի նրան ներկայացնել մեղադրանքի դրվագը, եթե հիշում եք, ներկայացրի Յուրի Խաչատուրովի մեղադրանքի որոշումը, ինչո՞ւ Յուրի Խաչատուրովի, որովհետև նրանք վերցրել  կազմել են բովանդակություն, հետո տեղադրել են ազգանունները, որևէ տառ չի փոխվել, այստեղ չկա մեղադրանք»:

Դատախազների պնդումներն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատավարությանը, Ռուբեն Սահակյանը նշել է. «Ինչին եւ ինչպես պետք է խոչընդոտի,  ինչ նպատակով»: Խոսելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  մասին, ով հավանություն է տվել մասնակցող դատախազի կազմած փաստաթղթին, Սահակյանը ասել է.

«Ոնց կարող էր նա բաց թողնել նման մեղադրանքը, ճիշտ է՝ ինքը չի ստորագրել, ստորագրել է մասնակցող դատախազ Պետրոսյանը, բայց վերջապես ինքն է այս գործի համար պատասխանատու: Եթե մարդը կարողանում է 3-4 ամսվա ընթացքում 2 գեներալի կոչում ստանալ, սրանով արդեն ամեն ինչ ասված է: Երբևէ դուք տեսե՞լ եք, որ մի մարդ, չունենալով ոչ մի արժանիք, այդքան կարճ ժամանակում թռնում է ինչ-որ տարիների աստիճանակարգ և ստանում է  երկրորդ կոչումը: Սրանով ես պայմանավորում եմ, որ նա ծառայություններ է մատուցում հանրապետության ղեկավարությանը»:

Քոչարյանի փաստաբանն նաև ասել է՝  իրենք ճանաչում են դատավորներին, թե ով ինչ բնավորություն ունի, ավելացնելով, որ կան դատավորներ, որոնց անվանում են քաղաքացիական առյուծներ: Վերջիններս չեն նայում դեմքին, դիրքին, պաշտոնին, ֆինանսական և նյութական պաշտոններին ու կայացնում են օրենքով նախատեսված որոշում:

Back to top button