ՆորություններՔո ձայնը

Օդային փոխադրումներն այլևս դիտարկենք որպես անհրաժեշտություն, ոչ որպես շքեղություն. Արսեն Խառատյան

Թբիլիսիի «Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն քննադատություններին, թե ինչու է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Թբիլիսի գնացել ինքնաթիռով:

Խառատյանը գրել է.

«Շատ էլ լավ է արել, տոմսը 100$-ից էժան է, մեքենայով գնար կարող էր ավելի թանկ նստել: Իսկ ընդհանրապես ասեմ, որ էդ թռիչքն ուղղակի փրկություն է, հատկապես էս գծի վրա հաճախ գնացող-եկողների համար:

Ստեղ պետք ա շնորհակալություն ասել Վրացական ավիաուղիներին, որը շուրջ 3 տարի առաջ վերագործարկեց կանոնավոր թռիչքները, մի ահագին ժամանակ կորուստով աշխատեց, բայց հիմա արդեն օրեր են լինում երկու թռիչք են իրականացնում: Բարի թռիչք, օդային փոխադրումներն այլևս դիտարկենք որպես անհրաժեշտություն, ոչ որպես շքեղություն…»:

Ավելին
Back to top button
Close