Նորություններ

ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկի մայրը վարակի փոխանցման վարկած ունի. «Կասկածում եմ պլազմայից է անցել». aravot.am

ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկը դեռ «Արաբկիր» բժշկական կենտրոնում է: Փոքրիկի մայրն Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ երեխան ոչինչ չի ուտում,  միայն «զոնդով» կաթ են տալիս եւ հակառետրովիրուսային դեղորայքն է ընդունում:

Մայրը պատմել է, որ երեխան մայիս ամսին միանգամից 40 աստիճան ջերմել է, անմիջապես տարել հիվանդանոց. «Տարանք Աշտարակի հիվանդանոց, ցան կար, բժշկուհին ասաց՝ տարեք Երեւան ինֆեկցիոն հիվանդանոց: Տարանք ինֆեկցիոն, հետո ասացին տարեք արյունաբանական, ստեղ էլ ասացին մեր հիվանդը չի, տարեք Արաբկիր: Բայց արյունաբանականում հուլիսին, որ պառկել էինք, ՄԻԱՎ-ի անալիզ են վերցրել, բացասական է եղել պատասխանը: Ամենասկզբից ոչ ոք չի կասկածել ՄԻԱՎ: Ես չգիտեմ՝ երեխաս ո՞ր հիվանդանոցում է վարակվել: Արյունաբանականում պառկել է, ինֆեկցիոնում պառկել է, Ծերեթելիում (սուրբ Աստվածամայր ԲԿ, Ն.Բ.) պառկել է: Ես ինքնակամ չեմ տարել, հիվանդանոցները: Էս հիվանդանոցից ասում էին՝ տարեք ընդեղ, ընդեղից ասում էին՝ տարենք էնտեղ: Վերջում ուղարկեցին Արաբկիրի հիվանդանոց, էստեղ էլ 2 ամիս պառկեցինք, իմունիտետի խնդիրն էին կարգավորում, հետո բժիշկուհին ասաց՝ ՄԻԱՎ անալիզ հանձնենք: Հանձնեցինք, դրական պատասխան եկավ: Ասում եմ՝ ինչպե՞ս եղավ, որ մյուս հիվանդանոցներում բացասական է ցույց տվել, ձեզ մոտ՝ դրական: Բժշկուհին պատասխանեց՝ այդ հիվանդանոցի թեսթերը զգայուն չեն եղել: Բայց ոնց կլինի՞ , որ արյունաբանականի թեսթերը զգայուն չլինեն, մեծ կենտրոն է: Ես հիմա չգիտեմ՝ գլուխս որ պատովը տամ»:

  1.                  Մանրամասները՝ այստեղ։
Ավելին
Back to top button
Close