Նորություններ

Լավ է ուշ, քան երբեք. Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ

Գյումրիում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որոնք նա արել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, նշել է.

«Այո, ժողովրդավարությունն այլընտրանք չունի, եւ նաեւ հենց այդ պատճառով էր, որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն: Հետեւաբար, եթե ավելի վաղ գային այդ մտքին, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի, միգուցե երրորդ ժամկետով Սերժ Սարգսյանը չառաջադրվեր եւ միգուցե ընտրությունները չկեղծվեին եւ միգուցե այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, դրանք չլինեին: Լավ է ուշ, քան երբեք»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը:

«Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

Ավելին
Back to top button
Close