ՆորություններՍպորտ

Աստղաբաշխական առաջարկ Մբապեի համար

Մադրիդի «Ռեալը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջնահերթությունը տալու է Մբապեի տրանսֆերին:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, արքայական թիմը պատրաստվում է ֆրանսիացու դիմաց առաջարկել 300 մլն եվրո և պատրաստ կլինի բարձրացնել գումարը մինչև 400 մլն, եթե պայքարի մեջ մտնեն «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

«ՊՍԺ»-ի ղեկավարությունը չի պատրաստվում բաց թողնել Մբապեին և շուտով նրան կառաջարկի տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ:

Ամեն դեպքում, ֆուտբոլիստն այս պահին կենտրոնացած է ակումբում իր ելույթների վրա և ակումբային գրանցում փոխելու նպատակ չունի, քանի որ «ՊՍԺ»-ն խաղում է ՉԼ-ում, որտեղ հաղթելը նրա երազանքն է:

armsport.am

Ավելին
Back to top button
Close