ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանի բանտերից մեկում կալանավորի նկատմամբ բռնության տեսարանով նոր կադրեր են հրապարակվել

ՌԴ Կրասնոյարսկի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բանտարկյալի նկատմամբ բռնություն կիրառելու հերթական դեպքն է արձանագրվել, տեղեկացնում է svoboda.org-ը:

Սանհանգույցում նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես է կալանավայրի աշխատակիցը հայհոյանքներ տեղում եւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով ստիպում կալանավորին մաքրել տարածքը:

Երբ վերջինս հրաժարվում է, ՔԿՀ-ի աշխատակիցը բռնություն է գործադրում նրա նկատմամբ եւ գլուխը մտցնում զուգարանակոնքի մեջ:

Թե որտեղից է տեսանյութը հայտնվել լրագրողների մոտ, հայտնի չէ: Նշվում է, որ տեսանյութում երեւացող աշխատակիցը ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Պատժի կիրառման դաշնային ծառայության օպերատիվ հետախուզության բաժնի պետ Սերգեյ Սլեպցովն է:

Փաստի առիթով ծառայողական քննություն է ընթանում:

Նշենք, որ ավելի վաղ կալանավորների նկատմամբ բռնությունների կիրառման դեպքեր էին արձանագրվել Յարոսլավլի թիվ 1 եւ Պերմի թիվ 9 ՔԿՀ-ներում:

Աղբյուր՝ svoboda.org

Ավելին
Back to top button
Close