ՆորություններՍպորտ

Գոմեշի դեմ խախտման համար Սոնի կարմիր քարտը չեղարկվել է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չեղարկել է «Տոտենհեմի» հարձակվող Հոն Մին Սոնի կարմիր քարտը։

Հարավկորեացին հեռացվել էր ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում (1-1) այն բանից հետո, երբ պայքարի մեջ էր մտել կիսապաշտպան Անդրե Գոմեշի հետ։ Արդյունքում պորտուգալացին աջ կոճի կոտրվածք էր ստացել։

Սկզբում հանդիպման մրցավար Մարտին Ատկինսոնը դեղին քարտ էր ցույց տվել Սոնին, սակայն հետո տեսնելով տեղի ունեցածը՝ հեռացրել էր նրան խաղադաշտից։

Հավելենք, որ դրվագում Անդրե Գոմեշին դիպչում է նաև լոնդոնցիների մեկ այլ ֆուտբոլիստ Սերժ Օրյեն։

Նշենք, որ Անդրե Գոմեշը երեկ վիրահատվել է, իսկ այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

armsport.am

Ավելին
Back to top button
Close