ՄիջազգայինՆորություններ

Հրապարակվել է ՌԴ-ում մանկապարտեզի 6-ամյա երեխային սպանած հանցագործի հարձակման տեսանյութը

ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է ՌԴ Նարյան Մար քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզի տեսահսկման սարքերի տեսագրությունը: Կադրերում երեւում է, թե ինչպես է նախակրթարանի 6-ամյա սանին սպանած հանցագործն անարգել մուտք գործում հաստատություն:

36-ամյա Դենիս Պոզդեեւը հանգիստ ներս է մտնում մանկապարտեզ, որտեղ նրան ներս են թողնում՝ մտածելով, թե նա երեխաներից մեկի հայրն է:

Նա հանգիստ քայլերով բարձրանում է 2-րդ հարկ, քայլում միջանցքով եւ մտնում ննջասենյակներից մեկը, որտեղ երեխաները քնած են եղել:

Այնտեղ, ըստ քննիչների վարկածի, նա հարձակվել է 6-ամյա երեխայի վրա եւ դանակով հարվածել պարանոցին: Փոքրիկը տեղում մահացել է:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են պահնորդները մարդասպանի ձեռքերը ոլորած  դուրս բերում փողոց:  Այնուհետ Պոզդեեւը ցույց է տվել, թե ինչպես է սպանել երեխային:

Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին: Հարցաքննության ժամանակ մարդասպանը հայտնել էր, որ այդ արարքին իրեն դրդել են «գլխում առկա ձայները:

Աղբյուր՝ mk.ru

 

Ավելին
Back to top button
Close