ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ը Հարավ-չինական ծովում Չինաստանի գործունեությունն անօրինական է որակել

ԱՄՆ Պետդեպարտամենտը Հարավ-չինական ծովում Չինաստանի գործունեությունն անօրինական է որակել, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

«Հարավ-չինական ծովում ՉԺՀ հավակնությունները հանդիսանում են չհիմնավորված եւ անօրինական»,-նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է, որ այդ հավակնությունները չունեն իրավաբանական, պատմական կամ աշխարհագրական նշանակություն:

«Իր տարածքային հավակնությունների ամրապնդմանն ուղղված, պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունների միջոցով Պեկինը խոչընդոտում է АSEАN-ի անդամ-երկրներին՝ մուտք ունենալ ավելի քան 2,5 տրիլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ էներգետիկ պաշարներին, միաժամանակ նպաստում է անկայունությանը եւ հակամարտությունների ռիսկին»,- ասվում է Պետդեպի հայտարարությունում:

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ ներկայումս ԱՄՆ զինուժի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարության պատասխանատվության գոտում ամերիկյան զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի թիվը հասնում է 375.000-ի:

Տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարության հիմքը դրվել է 2017թ.-ի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Back to top button
Close