Նորություններ

ԵՄ դեսպանը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ի պատասխան   ԳԱԼԱ-ի հարցին, թե ԵՄ-ն  հետեւու՞մ է արդյոք ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած զարգացումներին,  եւ ինչ կարծիք ունեն իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք տարբեր շրջանակների կողմից  քննադատության են ենթարկվում, ասել է.

«ԵՄ-ն շատ սերտ կոնտակտի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ Հայաստանում: Ինչպես ես արդեն նշեցի իմ ելույթում, ԵՄ-ն շատ հետաքրքրված է՝ աջակցելու ՀՀ կառավարությանն իրենց բարեփոխումների օրակարգի իրականացման գործում և աջակցում է կայուն ժողովրդավարական զարգացումներին: Այդ իսկ պատճառով Եվրոպական միությունն աջակցում է դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը, և Բրյուսելի գլխամասում մեր հաստատությունները սերտ կապի մեջ են ՀՀ կառավարության հետ: ԵՄ-ն շատ ուշադիր և սերտորեն հետևում է ներքին դատական համակարգի բարեփոխումներին ուղղված զարգացումներին և դատական գործերին, բայց չի տրամադրում մեկնաբանություն այդ գործերի վերաբերյալ»,- նշել է Անդրեա Վիկտորինը:

 

Back to top button
Close