ՆորություններՍպորտ

Սարգի՛ս, լսե՞լ ես արդեն․ մենք Բավարիային ենք հանդիպելու 1/8-ում․ Հոֆենհայմի սրամիտ արձագանքը

Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, հանդիպելու է Մյունխենի «Բավարիային»։

«Հոֆենհայմը» չափազանց հետաքրքիր ձև է արձագանքել վիճակահանությանը։ Ակումբը Facebook-յան իր էջում տեղադրել է Սարգիս Ադամյանի լուսանկարը և գրառում կատարել։

«Հե՜յ, Սարգի՞ս, լսե՞լ ես արդեն։ Մենք հանդիպելու ենք «Բավարիային» 1/8-ում»,-գրված է «Հոֆենհայմի» պաշտոնական էջում։

Թիմերի միջև հանդիպումները կայանալու են 2020 թվականի փետրվարի 2-ին և 29-ին։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմերի միջև «Ալիանս Արենայում» կայացած հանդիպումը ավարտվել է «Հոֆենհայմի» 2-1 հաշվով հաղթանակով։ Սարգիս Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ։

armsport.am

Ավելին
Back to top button
Close