ՄիջազգայինՆորություններ

Բաղդադում քաոս է, ցուցարարները փակել են փողոցները. արդեն զոհվել է 250 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, տեղեկացնում է BBC-ն: Երիտասարդ իրաքցիների բողոքի ակցիաների պատճառը կոռուպցիայի, գործազրկության բարձր մակարդակի առկայությունն է եւ պետական ծառայությունների վատ աշխատանքը:

Ուժայինների հետ բախումների ընթացքում արդեն մահացել է 250 մարդ: Բաղդադում հոկտեմբերի վերջին պարետային ժամ էր հայտարարվել, սակայն ցույցերը մինչ օրս շարունակվում են:

Իրաքի նախագահ Բարխամ Սալեհը հայտարարել էր, որ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին կլքի պաշտոնը, եթե քաղաքական կուսակցությունները տան իրենց համաձայնությունը:

Այսօր ցուցարարներն արգելափակել են մայրաքաղաքի գլխավոր ավտոմայրուղիները: Ուսումնական հաստատություններում գործադուլներ են, պետական հաստատությունները փակ են:

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ Քութ քաղաքում: Այստեղ եւս փակ են ուսումնական հաստատություններն ու պետական հիմնարկները:

Իրաքցի ուժայինները հոկտեմբերի 1-ին հրազեն էին կիրառել ցուցարարների նկատմամբ, ինչից հետո բողոքի ալիքը տարածվել էր երկրի այլ շրջաններում:

Демонстранты строят баррикады в Багдаде

Эпицентром протество стала площадь Тахрир

демонстрант

Протест

Աղբյուր՝ BBC

Ավելին
Back to top button
Close