ՄիջազգայինՆորություններ

Բաշար Ասադը հայտարարել է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին չի վերացվել եւ ամբողջ աղմուկը պարզապես ամերիկյան բեմականացում էր

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իսլամիստ ահաբեկիչների առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին չի վերացվել եւ նրա շուրջ բարձրացված աղմուկը պարզապես ամերիկյան բեմականացում է, տեղեկացնում է regnum.ru-ն:

Նա նաեւ հայտնել է, որ Բեն Լադենի չեզոքացման տեղեկությունները եւս սուտ են:

Ալ-Բաղդադիի չեզոքացման մասին բազմաթիվ տեղեկություններ են տարածվել նաեւ նախկինում: Առաջին անգամ նրա հնարավոր մահվան մասին հաղորդվել է 2014թ.-ի նոյեմբերի 7-ին:

Այնուհետ 2015, 2016 եւ 2017 թվականներին եւս մի քանի անգամ տեղեկություն տարածվեց, որ ԻՊ-ի առաջնորդը սպանվել է, սակայն հետագայում այդ տեղեկությունները հերքվեցին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը կասկածի տակ չի առել ոչ պաշտոնական Թեհրանը, ոչ Անկարան: Միայն ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն արժանահավատ չհամարեց ամերիկյան կողմի հայտարարությունը:

Բաշար Ասադի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում. միգուցե այն պարզապես Նարիշկինի հայտարարության կրկնությունն է:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտնել էր «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ժամանակ ահաբեկիչը գործի է դրել մահապարտի գոտին: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Ռուսաստանը հստակ տեղեկություն չունի Ալ-Բաղդադիի «հերթական» ոչնչացման մասին:

Ավելին
Back to top button
Close