ՆորություններՍպորտ

UFC 244. Շահբազյանը առաջին իսկ ռաունդում նոկաուտի ենթարկեց Բրեդ Տավարեսին

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Նյու-Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» արենայում կայացել է խառը մենամարտերի UFC 244 մրցաշարը, որին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Երեկոյի ընթացքում մենամարտ է անցկացրել նաև հայազգի Էդմեն Շահբազյանը, որը միջին քաշային կարգում ոչ մի պարտություն չի կրել:

21-ամյա Շահբազյանն այս անգամ էլ փայլուն է գործել ու առաջին իսկ ռաունդում նոկաուտի ենթարկել ամերիկացի Բրեդ Տավարեսին. հատկանշական է, որ 31-ամյա մարզիկը մինչ այս ոչ մի պարտություն չէր կրել նոկաուտով:

Նշենք՝ Շահբազյանը մարզվում է Էդմոն Տարվերդյանի գլխավորությամբ:

Back to top button
Close