ՆորություններՍպորտ

Առաջին մեդալը Բուդապեշտում. Դավիթ Օվասապյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող Դավիթ Օվասապյանը (130 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Մանսուր Շադուկաևին։

Օվասապյանը առաջին մեդալը բերեց Հայաստանին այս առաջնությունում:

Հիշեցնենք, որ վաղը ոսկե մեդալի համար կպայքարի Արմեն Մելիքյանը:Վերջինիս մրցակիցը կլինի ղրղզ Ժոլաման Շարշենբեկովը:

Back to top button
Close