Նորություններ

Բյուրական գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան վիրավորներ

Նոյեմբերի 2-ին, ժամը 16:11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից «Ամբերդ» ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ամբերդ» ռեստորանի մոտակայքում «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Տուժածներից մեկը՝ Կորյուն Ղ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Մյուս երկու տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Ավելին
Back to top button
Close