ՆորություններՍպորտ

Բավարիան ֆիասկոյի ենթարկվեց Ֆրանկֆուրտում

Բունդեսլիգայի 10-րդ տուրոմ Ֆրանկֆուրտի «Այնթրախտն» ընդունել էր Մյունխենի «Բավարիային»:

9-րդ րոպեին Բոատենգը հեռացվեց խաղադաշտից: Առաջին կեսում ֆրանֆուրտյան թիմը 2 գնդակ խփեց՝ սեփականն ընդունելով մեկը: Տանտերերից աչքի ընկան Կոստիչն ու Սոուն, իսկ Կովաչի թիմից պատասխանեց Լևանդովսկին:

2-րդ խաղակեսում Հյուտերի սաները ևս 3 գնդակ ուղարկեցին Նոյերի դարպասն ու հաղթեցին 5-1 հաշվով: Գոլերը խփեցին Աբրահամը, Հինտերեգերն ու Պասիենսիան:

«Բավարիան» մնաց 18 միավորով և նահանջեց 4-րդ հորիզոնական:

«Այնթրախտը» միավորների քանակը հասցրեց 17-ի ու բարձրացավ 5-րդ հորիզոնական:

Ավելին
Back to top button
Close