ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Օդանավի ուղեւորուհին մի քանի շերտ հագուստ է հագել՝ հավելյալ վճարում չկատարելու համար

Երբեմն մարդկանց գլխում հանճարեղ մտքեր են ծնվում, եւ դա սովորաբար տեղի է ունենում անսպասելիորեն: Ֆիլիպինցի Գել Ռոդրիգեսը նույնպես չէր սպասում, որ սոցցանցում այդպիսի հիացական արձագանքների կարժանանա:

Օդանավակայանի գրանցման ծառայության աշխատակիցները կնոջը հայտնել են, որ նրա ձեռքի ուղեբեռը 9 կգ է կշռում, մինչդեռ թույլատրվում է 7 կգ: Գելը չի ցանկացել հավելյալ վճարում կատարել, առավել եւս, որ ուղեբեռն ընդամենը 2 կգ-ով է գերազանցել սահմանված քաշը:

«Ոչ մի խնդիր չկա»,-պատասխանել է նա: Այնուհետ Գելը հագել է մի քանի մարզահագուստ, տաբատներ եւ  ժակետներ. արդյունքում նրա ուղեբեռի քաշը նվազել է 2,5 կգ-ով:

Հետագայում կինը խոստովանել է, որ երբեք չի կրկնի իր արարքը: «Շատ տոթ էր»,-նշել է նա:

Գելը նաեւ կատակել է՝ եթե իմանար, որ իր լուսանկարները վիրուսային կդառնային Facebook-ում, ավելի լավ կեցվածք կընդուներ:

Շատ օգտատերեր նշել են, որ իրենք նույն կերպ կվարվեին՝ ուղեւորության ժամանակ գումար տնտեսելու համար: Ոմանք էլ նկատել են, որ իրենք չէին հասցնի այդպես արագ կողմնորոշվել:

Աղբյուր՝ lifter.com.ua

Back to top button
Close