ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ռուսաստանցի օդաչուն ինքնաթիռի ղեկը հանձնել է իր մտերմուհուն եւ նրան վարել սովորեցրել

Ռուսաստանում արտառոց դեպք է արձանագրվել: Օդանավի հրամանատարն իր մտերմուհուն տարել է չվերթ կատարող ինքնաթիռի խցիկ, նրան տեղավորել ղեկի մոտ եւ վարել սովորեցրել: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը եղել է ուղեւորատար:

Օդանավի կառավարումը ստանձնած երիտասարդ կնոջ մասնակցությամբ տեսանյութն ուղարկել է NewsYkt թերթի ընթերցողներից մեկը:

Տեսանյութում լսվում է օդանավի հրամանատարի ձայնը, ով հրահանգում է կնոջը. «Հակառակ ուղղությամբ, իսկ հիմա աջ: Այժմ կարելի է ձախ, հետո՝ հակառակը»:

Միջադեպը տեղի է ունեցել «Իր Աէրո» ավիաընկերության ուղեւորատար օդանավում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Լրագրողները հարցում են ուղարկել ավիաընկերություն, որտեղից պատասխանել են, որ այժմ իրենց մոտ բազմակողմանի ստուգում է իրականացվում:

 Աղբյուր՝ Fishki.net

Ավելին
Back to top button
Close