19-ամյա տղայի հասակը 2,33 մ է, իսկ նա դեռ շարունակում է աճել
Բոլոր երեխաներն են ցանկանում հասակ առնել, մեծանալ, սակայն քչերը գիտեն, թե ինչ սարսափելի հիվանդություն է գիգանտիզմը:
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչ Բրոք Բրաունն իր մաշկի վրա է զգացել այդ ամենը: Վերջերս նա սահմանել է աշխարհի ռեկորդ՝ դառնալով մինչեւ 18 տարեկան պատանիներից ամենաբարձրահասակը՝ 233 սմ հասակով: Այժմ հերթը նոր ռեկորդինն է: Չափահասների շրջանում այդ ռեկորդը պատկանում է 251 սմ հասակ ունեցող Սուլթան Քյոսենին: Իսկ Բրոքի հասակն ավելանում է տարեկան 15 սմ-ով: Կարելի է պարզ հաշվարկ կատարել, թե նա երբ կարող է թարմացնել Սուլթանի ռեկորդը:
Մանկահասակ Բրոքի ծնողներն ուրախ էին, որ իրենց երեխան ամրակազմ է, եւ աճում է օր-օրի, սակայն հետագայում սկսեցին անհանգստանալ: Նրանց համար գիգանտիզմ ախտորոշումը նման էր դատավճռի:
Ինչպես ապրել այդ հիվանդության հետ, երբ ախտորոշված է ողնաշարի դեֆորմացիա, ողնաշարի ուղիների նեղացում, սրտի հետ կապված խնդիրներ, երբ զրկված ես ընկերներ ունենալու, սպորտով զբաղվելու հաճույքից: Մարդու ոսկրային համակարգն ի զորու չէ կրել այդ ծանրությունը, սիրտը չի կարողանում լուծել արյան հսկայական ծավալի շրջանառության հարցը:
Բրոքին տանջում են ուժգին ցավերը, սակայն ցավազրկողները հակացուցված են, քանի որ նա մեկ երիկամ ունի: Հսկայի կյանքն իսկական փորձություն է:
Արկանզասի մանկական կենտրոնում դոկտոր Բրեդլի Շաֆերը Բրոքին զննելուց հետո հայտարարեց, որ նա կարող է ապրել 60-70 տարի: Դա վատ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիգանտիզմով տառապող անձինք երկար չեն ապրում:
Ծնողները ճնշում չեն գործադրում Բրոքի վրա, իսկ վերջինս երազում է, որ մի օր կդադարի աճել, ամեն ինչ հունի մեջ կընկնի եւ կանցնի աշխատանքի՝ գոնե վաճառողի, միայն թե կարողանա օգտակար ինչ-որ բան անել:
Աղբյուր՝ micccp.com