ՆորություններՍպորտ

Շախմատ. Հայաստանը հաղթեց Ադրբեջանին (կատարված քայլեր)

Վրաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5 – 1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ընտրանուն:

Որոշիչ դարձավ չորրորդ խաղատախտակի վրա Արման Փաշիկյանի գեղեցիկ հաղթանակը Էլտաջ Սաֆարլիի նկատմամբ: Հայ շախմատիստը հաղթանակ է տոնել 50-րդ քայլում, երբ անխուսափելիորեն զինվորը թագուհի էր դարձնելու:

Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սևերով արագորեն ոչ-ոքի է գրանցել Շախրիյար Մամեդյարովի հետ: Ամենաթեժ պայքարն ընթացել է երկրորդ ու երրորդ խաղատաղխտակների վրա: Գաբրիել Սարգսյանը մոտ է եղել Արկադի Նայդիշին զիջելուն, սակայն ոչ-ոքի է կորզել, իսկ Հրանտ Մելքումյանը մեծ հնարավորություն է ունեցել Գադիր Գուսեինովին հաղթելուն, սակայն չի իրացրել առավելությունը և ոչ-ոքիի է համաձայնվել:

Հայաստանը վաստակել է 11 միավոր ու բարձրացել չորրորդ տեղ: Առաջատար Ուկրաինան ունի 13 միավոր: Ադրբեջանը 9 միավորով 13-րդն է:

9-րդ տուրում Հայաստանը կմրցի Հունաստանի հետ:

ArmFootball.com

Ավելին
Back to top button
Close