Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Warner Bros»-ը «Ջոկերը» կառաջադրի «Օսկարի» 16 անվանակարգում

Մեծ աղմուկ հանած «Ջոկեր» ֆիլմը կարող է մեծ իրարանցում առաջացնել նաեւ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ: Արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, որ «Warner Bros» ընկերությունը պատրաստվում է առաջադրել այն 24 անվանակարգերից 16-ում՝ այդ թվում լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, լավագույն դերասան (Ջոկերին մարմնավորող Խոակին Ֆենիքս) եւ այլն:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին Վենետիկի 76-րդ կինոփառատոնի ընթացքում: Ռեժիսորը Թոդ Ֆիլիփսն է:

«Ջոկերը» մեծ արձագանք է ստացել: Դրա եւ հատկապես Խոակին Ֆենիքսի խաղի վերաբերյալ բազմաթիվ դրական կարծիքներ կան: Կա նաեւ հակառակ տեսակետը, սակայն արտասահմանյան մամուլում կինոնկարն «Օսկարի» ֆավորիտ են համարում:

«Օսկարի» թեկնածուների անունները հայտնի կդառնան 2020թ. հունվարի 13-ին: 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 9-ին:

armtimes.com

Ավելին
Back to top button
Close