ՄիջազգայինՆորություններ

Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել գերեվարված սիրիացի զինվորներին

Թուրքիան Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել  Սիրիայի կառավարական ուժերի 18 զինվորի, ովքեր թուրքական բանակին հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից գերեվարվել էին «Խաղաղության ակունք» ռազմական  գործողության ընթացքում։

Այժմ նշյալ զինվորները տեղափոխել են Սիրիայի Քամիշլ քաղաքի օդանավակայան։

Հիշեցնենք, որ Սոչիում ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսային շրջանների՝ վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։ Համաձայնության կետերից մեկն այն էր, որ քուրդ զինյալները պետք է դուրս գային թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններից։

ermenihaber.am

Back to top button