Նորություններ

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի  2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`               23.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                   -2.70C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               9.30C

Back to top button
Close