Նորություններ

Ուշագրավ պայմանավորվածություն ՌԴ 102-րդ ռազմաբազայի կարողությունները կրկնապատկելու շուրջ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ 2020թ. փետրվարին տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն: Իսկ արդեն աշնանը պատասխան այցով Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հենց այդ այցի ժամանակ էլ կստորագրվի Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի կարողությունները կրկնապատկելու միջպետական համաձայնագիրը, որի մասին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն», — նշում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ 01.11.19թ. համարում:

Back to top button