Նորություններ

«Երեկ այնպիսի հսկայական հաղթանակ էր հայ ժողովրդի համար». Քիմ Քարդաշյանի գրառումը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցի իր էջում ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո իր զգացումները:

Քարդաշյանը գրել է. «Երեկ այնպիսի հսկայական հաղթանակ էր հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ և իմ երեխաների այս լուսանկարն արվել է այս ամիս Հայաստանում Ջեքի Նիքերսոնի կողմից»:

Back to top button