ՆորություններՍպորտ

Թիմային ԵԱ․ Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում վստահ հաղթանակ է տարել

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Այսօր անցկացվել են վեցերորդ տուրի հանդիպումները։

Մեր ընտրանու մրցակիցը Սլովակիայի հավաքականն է եղել։ Չորս պարտիաներից երկուսը ավարտվել են ոչ-ոքի, երկուսում ուժեղ են գտնվել մեր շախմատիստները։ Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը դաշինք է կնքել Լուկա Լենիչի հետ։ Ոչ-ոքի է խաղացել նաև Հրանտ Մելքումյանը։

Հավաքականի՝ 3-1 հաշվով հաղթանակը ապահովել են 2-րդ և 4-րդ խաղատախտակի շախմատիստները։ Գաբրիել Սարգսյանը հաղթել է Մաթեյ Սեբենիկին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Յան Սուբեյին։

Վեց տուրից հետո մեր հավաքականը 9 միավորով կիսում է 2-ից 4-րդ տեղերը Ուկրաինայի և Անգլիայի հավաքականների հետ։ Առաջատարը Ռուսաստանն է 11 միավորով։

armsport.am

Back to top button
Close