Նորություններ

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությամբ

Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունմանը` նշելով, որ այն հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ` Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Back to top button
Close