ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Նաիրի Հունանյանը գործիք էր, ով իրեն գործոնի տեղ էր դրել… նա հարմար գործիք էր»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործին, նշեց, որ 20-ամյա տարելիցն առիթ  է, որպեսզի կարողանանք վերաիմաստավորել, թե ինչ է արվել մեր պետության անվտանգության  համակարգն ամրապնդելու համար, և արդյոք այսօր նման վտանգներ չկան:

20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Նարինե Դիլբարյանն աշխատել է Ազգային ժողովի դահլիճում որպես լրագրող: Պատմում է, որ ահաբեկչության պահին իր միակ ակնկալիքը եղել է այն, որ ուր որ է համապատասխան մարմինները կկանխեն ողբերգությունը:

«Անպաշտպանության զգացում ունեի ոչ թե որպես անհատի, այլ Հայաստանի քաղաքացու, այլ ամբողջ պետության: Հոկտեմբերի 27-ին մեր պետականությունը պարզապես ջախջախվեց՝ չորրորդ իշխանության աչքերի առջև: Ես անընդհատ սպասում էի, որ հիմա կփորձեն կանխել, կհայտնվեն ուժեր, որ նրանց կվնասազերծեն, բայց դա բնավ տեղի չունեցավ»,- ասում է Ն. Դիլբարյանը:

Հոկտեմբերի 27-ի գործը միանշանակ պետք է վերաբացվի, կարծում է Դիլբարյանը, սակայն կասկածում է՝ արդյո՞ք համապատասխան մարմինները պատրաստ են դրան:

«Մարտի 1-ի գործը… տեսեք որքան ժամանակ է մենք դոփում ենք տեղում, չենք հասել անգամ վկաների հարցաքննության հատվածին: Անգամ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքների գծով ոչ մի որոշակիություն չկա: Դատարանների հանդեպ վստահություն չկա… Խոսում ենք նոր Հայաստանի մասին, բայց այդ ոլորտում հին Հայաստանն է իր ամբողջ թշվառությամբ և «պերճությամբ»: Ուստի ես կարծում եմ, որ եթե հանկարծ շտապեն և վերաբացեն, մենք կարող ենք քաղաքական կոնյուկտուրայի զոհ դառնալ, իսկ Հոկտեմբերի 27-ը չի կարելի քաղաքական կոնյուկտուրայի հետ կապել: Իսկապես դա շատ վտանգավոր է»:

Ավելին
Back to top button
Close