Նորություններ

Թուրք վերլուծաբան. «Բանաձևերը կխորացնեն Վաշինգտոնի ու Անկարայի միջև եղած անդունդը»

Թուրք հայտնի լրագրող, գրող և վերլուծաբան Մուրաթ Յեթքինն անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին ու Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին: Նրա խոսքով՝ դրանք կարող են խորացնել Անկարայի ու Վաշինգտոնի միջև եղած անդունդը:

Ըստ վերլուծաբանի՝ այդ որոշումների ընդունումը հետաքրքիր պատկեր է ցուցադրու: Եթե դեմոկրատների մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատը Սիրիայում Թուրքիայի գործողություններին հակազդելու նպատակով պատժամիջոցներ սահմաներ ու  դժվար կացության մեջ դներ Էրդողանին, այդպիսով նաև Թրամփին, ապա ամեն ինչ պարզ կլիներ:

«Բայց տեսնում ենք, որ հայկական բանաձևը, որը սովոր էինք տեսնել ապրիլ ամսին, հանկարծակի օրակարգ է բերվում Թուրքիային ցավեցնելու համար»,- գրում է Յեթքինը՝ ներկայացնելով 3 հիմնական պատճառ.

1. Սիրիայում Թուրքիայի ռազմագործողության ուղղված լինելը ԱՄՆ-ի դաշնակից YPG-ի (քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժեր») դեմ:

2. Մյուս կողմից էլ հակառակ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ համագործակցող Էրդողանն արդեն նրանց աչքում չափավոր իսլամիստ չի համարվում:

3. Այս եղանակով ցույց տալ, որ Թրամփի նկատմամբ դժգոհությունն աճում է, նրան պաշտոնանկ անելու համար Թուրքիայի թեմայով հարձակում գործել:

Յեթքինի բնորոշմամբ՝ այս պահին ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում այնպիսի իրավիճակ է, որ  իշխանության պայքարի ու Թուրքիայի հետ հակասությունների պատճառով կարող է լուրջ վտանգի տակ հայտնվել 70 տարվա դաշինքը:

ermenihaber.am

Back to top button
Close