ՆորություններՍպորտ

Մարկիզիոյի տունը կողոպտել են. Կլաուդիոյին և նրա կնոջը սպառնացել են զենքով

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն զինված կողոպուտի է ենթարկվել:

Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 19։30-ի սահմաններում, ֆուտբոլիստի տուն են ներխուժել չորս զինված կողոպտիչներ։ Հանցագործները Մարկիզիոյին և նրա կնոջը՝ Ռոբերտեին սպառնացել են երկու ատրճանակներով եև պտուտակահանով, ինչի պատճառով նախկին ֆուտբոլիստը ստիպված է եղել նրանց փոխանցել տան ամբողջ գումարն ու թանկարժեք իրերը:

Մարկիզիոն կատարվածի մասին հայտնել է ոստիկանությանը, ընթանում է հետաքննություն:

33-ամյա Մարկիզիոն հոկտեմբերին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ Նրա վերջին ակումբը «Զենիթն» էր։

armsport.am

Back to top button