«Պուտինի հետ զրույցը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, չի բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցությունների հնարավորությունը:
«Պուտինի հետ զրույցը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից»,-ասել է Էրդողանը:
Նա նաեւ մեկնաբանել է Սիրիայի հյուսիս-արեւելքում առկա իրավիճակը:
Էրդողանի խոսքերով՝ ներկայումս իրագործվում է «Խաղաղության ակունք» ռազմարշավի հիմնական ծրագիրը:
«Պարեկության արդյունքներով տեղերում կանցկացվի իրավիճակի վերլուծություն: Պարզ կդառնա, թե հետագայում մենք ինչպես կգործենք: Եթե խոստումները կյանքի չկոչվեն, մենք գործի կդնենք Սիրիայի հարցով մեր այլընտրանքային ծրագրերը»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հայտնել է նաեւ, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել: Ըստ նրա՝ այդ հարցը առկախված է:
Աղբյուր՝ aa.com.tr