ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ովքե՞ր են բողոքում քաղաքական հետապնդումից. անբովանդակ, զրո գործոն հանդիսացող ինչ-որ մարդիկ». «Իմ քայլի» պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում պնդում է՝ այն քրեական գործերը, որոնք հարուցված են, որևէ կերպ կապված չեն Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի հետ: Նա նկատի ունի ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ ԱԺ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները:

«Իսկ Սահմանադրական դատարանում տիրող ճգնաժամային իրավիճակը ես չէ, որ հիմա պետք է բացատրեմ»,- նշում է նա:

Պատգամավորն ասում է՝ դատարանի ճգնաժամային վիճակն ընդգծում է նաև Հրայր Թովմասյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճ չներկայանալը, չներկայանալու հիմնավորումները, հետագայում նաև Ազգային ժողովի որոշումը քննարկելը մերժելու ՍԴ «անբովանդակ նյութը»:

«Այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս կառույցը չունի անհրաժեշտ հարգանքը պետության թիվ մեկ կառույցի՝ Ազգային ժողովի նկատմամբ, և հենց այդ փաստի ուժով հնարավոր չի դառնա, որ այդ կառույցը կարողանա մեզ հակակշիռ հանդիսանալ: Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, և այդ վերաբերմունքը, ըստ էության, այդ մարմնի նկատմամբ է, ոչ թե իմ կամ իմ գործընկերների: Այսինքն, այդ կառույցի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը վիրավորական է ոչ թե մեր, այլ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ,- ասում է պատգամավորը և հավելում,- մենք պետք է ապահովենք, որպեսզի Սահմանադրական դատարան գոյություն ունենա իր սահմանադրական բովանդակությանը համապատասխան»:

Հարցադրմանը, թե որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ արդյո՞ք մտահոգված չէ խնդրով, երբ պարբերաբար քննարկվում է իրականացվող քրեական հետապնդումների ընթացքում թույլ տրվող խախտումների մասին, Ուլիխանյանը նշում է.

«Մեր խնդիրը չէ ապահովել հանցագործությունների, իրավախախտումների բացակայությունը: Այո, մենք աշխատում ենք կանխարգելման ուղղությամբ, բայց պարզ է, չէ՞, որ մենք չենք հասնելու զրոյական մակարդակի: Բայց մեր գերխնդիրն է, որ ցանկացած խախտում ստանա իր արժանի գնահատականը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button
Close