ՄիջազգայինՆորություններ
ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ԱՄՆ դեսպան Սաթերֆիլդը կանչվել է ԱԳՆ՝ կապված օրինագծի հետ, որի օգտին քվեարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը»,-նշվում է նախարարության Twitter-ի էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել էր 405 մարդ, դեմ՝ 11-ը:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»