Միջազգային

Թուրքիան ակնարկում է ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման գործում իր ունեցած դերի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ նախագահի` Իդլիբում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի ոչնչացման վերաբերյալ հայտարարությունից հետո գրավոր հաղորդագրություն է տարածել:

Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի կողմից հոկտեմբերի 26-ի գիշերն Իդլիբում կազմակերպված օպերացիայից առաջ ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորական ղեկավարության միջև տեղեկատվության փոխանակում և աշխատանքային համակարգում է տեղի ունեցել:

Ըստ հաղորդագրության` ԱՄՆ-ի կողմից Իդլիբում իրականացված օպերացիայի ընթացքում, մասնավորապես Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» և  ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն ու Թուրքան գործել են դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close