Նորություններ

ՀՀ տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրություն. ՀՀ վարչապետ

«Հայաստանում տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրություն»,- Բյուջե-2020-ի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կարևոր է հասկանալ, թե 2018 թվականի համեմատությամբ որքան է կազմում մարդկային կապիտալում արվող ներդրումները: Թվերը տպավորիչ համարեց Փաշինյանը:

«Առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատությամբ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում ունենք 21 տոկոսի աճ: Նաև ուզում եմ արձանագրել, որ վերջերս քննարկումներ են տեղի ունենում պաշտպանական ծախսերի հետ կապված: Ուզում եմ արձանագրել, որ 18 թվականի համեմատ 2020 թվականին պլանավորել ենք 25,3 տոկոս բյուջետային հատկացումների ավելացում: Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ արձանագրել, որ մենք ունենք օրենսդրական որոշակի կարգավորում, և ռազմական ծախսերը մեր կարգավորումներով չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը, և մենք պետք է մնանք այս շրջանակներում: Բայց նաև շատ կարևոր է արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու»:

 

Ավելին
Back to top button
Close