Նորություններ

Надейся на лучшее, готовься к худшему. Նիկոլ Փաշինյանը՝ Բյուջե-2020-ի մասին

Այսօր Բյուջե-2020-ի խորհրդարանական քննարկման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական աճի կանխատեսումն ու սպասումը այսօր շատ ավելի մեծ է:

«Մենք առաջնորդվում ենք առավել պահպանողական սցենարով: Մենք բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը: Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ «Надейся на лучшее, готовься к худшему»: Այնպես որ, կարծում եմ, այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված, մանավանդ ասում եմ՝ 2019 թվականի տասը ամսվա տվյալներով մենք ունենք 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Չնայած գրեթե ակնհայտ է, որ մենք 7 տոկոսի մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ ֆինանսների նախարարությունը գնահատում է 6,3 տոկոս հնարավոր ցուցանիշ այս տարի, չնայած Կենտրոնական բանկը 6,9 տոկոս է գնահատում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ միջազգային կազմակերպությունները վերագնահատել են Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները և բարձրացման միտում են կանխատեսում:

Ավելին
Back to top button
Close