Սպորտ

Գոլառատ երեկո Ռամոն Սանչես Պիսխուանում. անկրկնելի Մեսսին հաղթանակ պարգևեց Բարսելոնային

Լա Լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում հյուրընկալվեց «Սևիլիային»:

Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ տանտերերի կիսապաշտպան Խեսուս Նավասը:

26-րդ րոպեին Իվան Ռակիտիչի փոխանցումից հետո գեղեցիկ գոլ խփեց Լիոնել Մեսսին` հավասարեցնելով հաշիվը: 42-րդ րոպեին տանտերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ:

Գոլ խփեց Գաբրիել Մերկադոն:

67-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Մեսսին: 85-րդ րոպեին արգենտինացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Լուիս Սուարեսը` 2:4:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 57 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սևիլիան» 37 միավորով 5-րդ տեղում է:

 
Ավելին
Back to top button