ՄիջազգայինՆորություններ

Թրամփը հաստատել է ԻԳԻԼ-ի առաջնորդի մահը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի վերացման փաստը:

Թրամփի խոսքերով՝ ալ-Բաղդադին փորձել է թաքնվել ստորգետնյա թունելում, բայց փակուղի է մտել և մահապարտի գոտու օգնությամբ պայթեցրել է իրեն՝ սպանելով իր հետ իր երեք երեխաներին: «Նա մահացավ վախկոտ շան պես՝ փախչելով և լաց լինելով», — հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Գործողության մասնակից զինվորներից ոչ ոք չի տուժել, սակայն սպանվել են Ալ-Բաղդադիիի շատ զինյալներ և ենթականեր, ասել է Թրամփը: Բացի այդ, տեղում հայտնաբերվել են ԻԳԻԼ- ի և դրա ծրագրերին վերաբերող կարևոր փաստաթղթեր:

Հատուկ գործողությունը անցկացվել է Սիրիայի Իդլիբ նահանգում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր քրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների հրամանատարը՝ Ալ-Բաղդադիի վերացմանը պատրաստվել են հինգ ամիս:

Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչի ոչնչացմանը մասնակցել է ութ ուղղաթիռ և երկու անօդաչու սարք, իսկ գործողության վայրում հայտնաբերվել է յոթ մարմին, այդ թվում՝ երեխայի և երեք կանանց աճյունի մնացորդները:

Արժե նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում պարբերաբար հայտնվում էին Ալ-Բաղդադիի մահվան մասին լուրերը: Սակայն մինչ օրս նրանցից ոչ մեկը պաշտոնական հաստատում չի ստացել:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close