ՆորություններՍպորտ

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը չեմպիոն է դարձել՝ սահմանելով նոր ռեկորդ

Բուխարեստում ավարտին է մոտենում ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 20 տարեկանների գերծանր (109+) քաշային կարգում Վարազդատ Լալայանը դարձել է չեմպիոն:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում 194 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ սահմանելով ռեկորդ:

Հրելով 230 կգ՝ Լալայանը դարձյալ ռեկորդ է սահմանել երկամարտի երկամարտի 424 կգ արդյունքով՝ ապահովելով նաև մյուս ոսկե մեդալը: Մեր մարզիկը երրորդ մոտեցումից հրաժարվել է:

Հատկանշական է, որ 2-րդ տեղը զբաղեցրած ծանրորդին Վարազդատը երկամարտի արդյունքով գերազանցել է 33 կգ:

Back to top button
Close