Նորություններ

Արտառոց դեպք Բավրայի սահմանակետում. անհայտ անձը ձիով խախտել է ՀՀ պետական սահմանը. ձին առանց ձիավորի ետ է վերադարձել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել:

Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են սկսել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close