Նորություններ
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում է

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին նշվում է Վանաձորի տոնը: Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է տոնական միջոցառումներին: Նա արդեն Վանաձորում է: Ֆեյսբուքի իր էջում Փաշինյնը գրել է.
«Այցելում եմ Վանաձոր՝ նշելու քաղաքի օրը վանաձորցիների հետ: Առաջին կանգառս Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է»:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարան՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը: