ՄիջազգայինՆորություններ

ՌԴ Ալթայի երկրամասում ավտովթարի հետևանքով կա 8 զոհ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ՌԴ Ալթայի երկրամասում՝ Տոպչիխինսկի շրջանում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է TACC-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Բարնաուլ-Ռուբցովսկ ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում բախվել են Fiat Ducato միկրոավտոբուսն ու Nissan Presage մինիվենը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի տեղում մահացել են, մեկը՝ ավելի ուշ՝ շտապօգնության ավտոմեքենայում, ևս մեկը՝ հիվանդանոցում:

Ըստ տեղի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության, ըստ նախնական վարկածի՝ մեղավորը եղել է Nissan Presage մինիվենի 27-ամյա վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին: Վերջինը չի ունեցել մասնավոր ուղևորափոխադրության փորձ:

Հայտնի է նաև, որ վթարի պահին մեքենայում եղել են նրա հարազատները:

Back to top button
Close