ՆորություններՍպորտ

Ծանրամարտի Մ-23 Եվրոպայի առաջնություն. Կարեն Ավագյանը՝ հաղթող, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր

Հայ ծանրորդները շարունակում են փայլել Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնությունում: Րոպեներ առաջ ավարտվեց Մ-23 տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարը, որին մասնակցում էր նաև 2 հայ ծանրորդ:

Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 170 կգ՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի, իսկ Արա Աղանյանը գլխավերևում պահեց 162 կգ-անոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում կրկին մեր տղաները հավասարը չունեին: Այս անգամ ուժեղագույնը Արան էր՝ 196 կգ-ով, իսկ Կարենը  194 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթ:

Երկամարտի 364 կգ արդյունքով  հաղթողի կոչումը նվաճեց Կարեն Ավագյանը, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ Արա Աղանյանին:

armsport.am

Back to top button
Close