ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինայում աճուրդ-վաճառքի են հանում Լենինի հուշարձանները

Ուկրաինական СЕТАМ պետական ձեռնարկությունը սոցցանցի իր էջում հայտարարություն է հրապարակել եւ կոչ արել Վլադիմիր Լենինի «դեկոմունիզացիայի» ենթարկված հուշարձանների սեփականատերերին՝ իրենց ապրանքը վաճառել կազմակերպության առեւտրային հարթակի միջոցով, հայտնում է aif.ru-ն:

«Կվաճառենք եւ ձեզ համար գումար կվաստակենք»,- նշվում է հայտարարության տեքստում: Ի դեպ, նման մի քանի գործարք արդեն կայացել է: Այսպես, օգոստոսին 500 հզր. գրիվնայով (մոտ 20 հզր. դոլար) վաճառվել էր Լենինի 4,5 մետրանոց բրոնզե հուշարձանը: Այն ձեռք էր բերել անհայտ գնորդը:

2015 մայիսից Ուկրաինայում գործում է «Դեկոմունիզացիայի մասին» օրենքը, ինչն իրենից ենթադրում է խորհրդային պետական գործիչների պատվին անվանակոչված բնակավայրերի եւ փողոցների անվանափոխություն, նաեւ ԽՍՀՄ սիմվոլիկաների կիրառման արգելք:

Պատմական անհատների ցուցակում, որոնց գործունեությունն Ուկրաինայում օրենքից դուրս է համարվում, Ազգային հիշողության ինստիտուտը ներառել է 520 անուն:

Ուկրաինայում ապամոնտաժվել են Լենինի եւ տարբեր այլ գործիչների հաշվառված բոլոր հուշարձանները, նաեւ վերանվանվել է 52 հզր. փողոց եւ շուրջ 1000 քաղաք:

Աղբյուր՝ aif.ru

Back to top button
Close