Նորություններ

Հրդեհ «Մետալ ստիլ» պողպատյա խողովակների գործարանի տարածքում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան 94/16 հասցեում գտնվող խողովակների գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:27-ին:

«Մետալ ստիլ» պողպատյա խողովակների գործարանում՝ մոտ 200 քմ տարածքում, այրվել են 15 խմ պոլիէթիլեն, ստվարաթուղթ և պլաստմասսայե հումք:

Հրդեհի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Back to top button
Close